Քննարկվել է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման հարցը

Քննարկվել է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվաքների նախարար Գնել Սանոսյանը մարտի 4-ին ընդունել է Իրանի Իսլամական հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը: Ի թիվս մի շարք հարցերի կողմերը քննարկել են «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման հարցը, ինչպես նաև կարևորվել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը խորացնելու հեռանկարները։

Նշենք, որ «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման մասին խոսվում է արդեն 12 տարի: 2010 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը պայմանագիր ստորագրեց իրանական համապատասխան ընկերության հետ` «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով իրականացնելու վերաբերյալ: Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումը պետք է մեկնարկեր դեռ 2012 թ-ին: Նախատեսված էր, որ ՀԷԿ-ը կունենա 130 ՄՎտ դրվածքային հզորություն և տարեկան կարտադրի 800 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա: Ավելի ուշ որոշվեց նվազեցնել կառուցվելիք ՀԷԿ-ի դրվածքային հզորությունը մինչև 100 ՄՎտ Արաքս գետի ջրի անբավարարության պատճառով:

2010 թ-ին կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ բուն շինարարությունը մինչ օրս չի սկսվել:

Մարտ 07, 2022 at 12:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր