Կոտայքում տեղեկություն չունեն, թե ինչպես են լուծելու շահագործումից դուրս եկած արևային վահանակների՝ թափոնների խնդիրը

Կոտայքում տեղեկություն չունեն, թե ինչպես են լուծելու շահագործումից դուրս եկած արևային վահանակների՝  թափոնների խնդիրը

Կոտայքի մարզում շահագործվում է 5 արևային էլեկտրակայան՝ համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեղեկանքի: ԷկոԼուրը հարցում էր ուղարկել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին՝ տեղեկանալու, թե որ համայնքներում են կառուցված արևային էլեկտրակայանները, ինչ հողերի վրա, ինչպես են կարգավորվելու շահագործումից դուրս եկած արևային վահանակների՝ որպես թափոնների օգտահանման, վերամշակման կամ պահման խնդիրները, արդյոք արևային էլեկտրակայան շահագործող ընկերությունները որևէ օժանդակություն տրամադրում են ազդակիր բնակավայրերի  սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար: Կոտայքի մարզպետի պատասխան նամակում նշված է.

«Ներկայացվում է տեղեկատվություն Կոտայքի մարզում 5 արևային էլեկտրաէներգիա արտադրող էլեկտրակայանների վերաբերյալ՝

  1. «ԻՆՎԵՍԹՄԸՆԹ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ (ԱՅԷՄ-ՋԻ)» ՍՊԸ, «Արև» կայան, գտնվում է Հրազդան համայնքի տարածքում, զբաղեցնում է 0.91 հա տարածք
  1. «ԱՅ ԹԻ ՍԻ» ՍՊԸ, «Արսան-1» կայան, գտնվում է Հրազդան համայնքի վարչական տարածքում, զբաղեցնում է 2.12 հա տարածք, նախկինում գյուղատնտեսական նշանակության հողատարածք 
  2. «ՌԵՊ ՔԱՌ» ՍՊԸ, «Արսան-2» կայան, գտնվում է Հրազդան համայնքի վարչական տարածքում, զբաղեցնում է 1.94 հա տարածք, նախկինում գյուղատնտեսական նշանակության հողատարածք   
  3. «ԱՐՓԻՆԵ ՍՈԼԱՐ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ, «Արփինե-1» կայան, գտնվում է Հրազդան համայնքի Սոլակ բնակավայրի տարածքում՝ զբաղեցնում 2.0 հա տարածք
  4. «ՇԻՆ ԱՆԴ» ՍՊԸ, «Սոլակ-2» կայան, գտնվում է Հրազդան համայնքի Սոլակ բնակավայրի տարածքում՝ զբաղեցնում 2.0 հա տարածք:

Շահագործումից դուրս եկած արևային վահանակների՝ որպես թափոնների օգտահանման, վերամշակման կամ պահման խնդիրների, ինչպես նաև արևային էլեկտրակայան շահագործող ընկերությունների կողմից ազդակիր բնակավայրերին սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար օժանդակություն տրամադրելու վերաբերյալ տեղեկատվություն չունենք»:

Ապրիլ 20, 2022 at 16:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր