Ալավերդու համայնքապետարանը զգուշացնում է «ՁորաՀԷԿ»-ի ջրամբարից ջրի հնարավոր բացթողման և վարարումների մասին

Ալավերդու համայնքապետարանը զգուշացնում է «ՁորաՀԷԿ»-ի  ջրամբարից ջրի հնարավոր բացթողման և վարարումների մասին

ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել է հաղորդագրություն, որում զգուշացնում է «ՁորաՀԷԿ» փոքր ՀԷԿ-ի  ջրամբարից ջրի հնարավոր բացթողման և վարարումների մասին:  

«Հարգելի բնակիչներ, այժմ գարնանային վարարումների ժամանակաշրջան է, որը տևելու է մինչև հուլիս ամիսը ներառյալ: «ՁորաՀԷԿ»-ի շահագործման ընթացքում՝ կախված էներգահամակարգի աշխատանքի խափանումներից, հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին հանգեցնելու է կայանի ջրամբարի ջրի ավտոմատ բացթողման: Սա կարող է հանդիսանալ անկանխատեսելի վարարումների պատճառ: Դժբախտ պատահարներից խուսափելու համար Դեբեդ գետի հարակից տարածքներում խնդրում ենք լինել զգույշ և ցուցաբերել բարձր զգոնություն», - նշված է հաղորդագրության մեջ:


1932 թվականից շահագործվող «ՁորաՀԷԿ» փոքր ՀԷԿ-ը կառուցված է Ձորագետ գետի վրա, գտնվում է Ձորագետավան և Արեւածագ համայնքների վարչական տարածքում: Շահագործողը «ՁՈՐԱԳԵՏ ՀԻԴՐՈ» ՍՊԸ-ն է: 

Ապրիլ 06, 2022 at 12:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր