6 փոքր ՀԷԿ շահագործող ընկերությունների տուգանման և նախազգուշացման որոշումներ՝ ՀԾԿՀ-ից

6 փոքր ՀԷԿ շահագործող ընկերությունների տուգանման և նախազգուշացման որոշումներ՝ ՀԾԿՀ-ից

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 6-ի նիստում կայացրել է 6 փոքր ՀԷԿ շահագործող ընկերությունների տուգանման և նախազգուշացման որոշումներ: Պատճառը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին հանձնաժողով չներկայացնելն է:

ՀԾԿՀ-ն համապատասխան վարչական որոշումներ է կայացրել հետևյալ ընկերություների նկատմամբ.

  1.  «Սեկտոր Քվանտ» ՍՊԸ, որը շահագործում է Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգի վրա կառուցված «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-2» ՓՀԷԿ-երը, վարչական տուգանքի  չափը՝ 1,0 մլն դրամ։
  2.  «Ապահով տանիք»  ՍՊԸ-ն, որը շահագործում է Լոռու  մարզի Փամբակ գետի Տանձուտ վտակի վրա կառուցված «Վահագնի» ՓՀԷԿ-ը, վարչական տուգանքի չափը՝ 0,5 մլն դրամ։
  3. «Մուսահա» ՍՊԸ-ն, որը շահագործում է Շիրակի մարզի Ախուրյան գետի Ախուրյան ջրանցքի վրա կառուցված «Ախուրյան ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը, վարչական տուգանքի չափը՝ 0,5 մլն դրամ։
  4. «Ջահուկ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Վայոց ձորի  մարզի Արտավան գետի վրա կառուցված «Արտավան -1» ՓՀԷԿ-ը, զգուշացում:
  5. «Ջերմուկի հիդրոտեխ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Վայոց ձորի  մարզի Արփա գետի վրա կառուցված «ՎՏՎ էներջի» ՓՀԷԿ-ը, նախազգուշացում:

Նշենք, որ 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունի 189  փոքր հիդրոէլեկտրակայան։ Այդ ՓՀԷԿ-երի ընդհանուր գումարային հզորությունը կազմում է 389 170,1 Կվտ, իսկ Էլեկտրական էներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքումը՝ 943,5 մլն կվտ/ժամ։ 

Հուլիս 18, 2022 at 11:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր