ԲԸՏՄ-ն կասեցրել է «Եղեգ» ՓՀԷԿ-ի հիդրոտուրբինի շահագործումը

ԲԸՏՄ-ն կասեցրել է «Եղեգ» ՓՀԷԿ-ի հիդրոտուրբինի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) աշխատակիցները «ԵղեգՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը կատարել է թիվ 1 հիդրոտուրբինի և գեներատորի վերազինում, սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հայտը չի ներկայացրել լիազոր մարմին։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն:

Ս.թ. հուլիսի 15-ին տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Եղեգ» ՓՀԷԿ-ի կողմից առանց ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացության հիդրոտուրբինի և գեներատորի շահագործումը։

Հուլիս 19, 2022 at 15:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր