Երկու նոր ջերմաէլեկտրակայան․ «Տաշիր»-ի ծրագիրը

Երկու նոր ջերմաէլեկտրակայան․ «Տաշիր»-ի ծրագիրը

«Տաշիր» ընկերությունների խումբը մինչև 2024 թվականի վերջը մտադիր է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի  մերձակայքում և Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կառուցել երկու նոր ջերմաէլեկտրակայան։ Այս մասին նշված է «Տաշիր»-ի պաշտոնական կայքում։

Նոյեմբերյանում նախատեսվում է կառուցել 126 ՄՎտ հզորությամբ, տարեկան 1 միլիարդ կՎտ/ժ արտադրողականությամբ ջերմաէլեկտրակայան, որից ստացված էլեկտրաէներգիան կիրացվի Հայաստանում և կարտահանվի Վրաստան։  

Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում նախատեսվում է կառուցել 50 ՄՎտ հզորությամբ, տարեկան 400 միլիոն կՎտժ արտադրողականությամբ ջերմաէլեկտրակայան։  Նշված է, որ առաջին փուլում կտեղադրվեն վերջին սերնդի 4 գազամխոցային գեներատորներ՝ յուրաքանչյուրը 12․5 ՄՎտ հզորությամբ։ Երկրորդ փուլում նախատեսվում է կայանի հզորությունը կրկնապատկել մինչև 100 ՄՎտ։

Ըստ «Տաշիր» ընկերությունների խմբի՝ առաջիկայում նախատեսվում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ստորագրել համապատասխան հուշագրեր։

Ապրիլ 10, 2023 at 15:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր