6.5 միլիոն եվրո՝ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերում էներգաարդյունավետության և կայուն էներգիայի համար

6.5 միլիոն եվրո՝ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերում էներգաարդյունավետության և կայուն էներգիայի համար

Հայաստանի չորս մարզերի՝ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի գյուղական վայրերում կիրականացվեն էներգաարդյունավետությանն ու կայուն էներգիային ուղղված միջոցառումներ։

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի փետրվարի 13-ին՝ Բրյուսելում և 2023 թվականի հուլիսի 19-ին՝ Երևանում։ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով տեխնիկական աջակցություն՝ 6.5 միլիոն եվրոյի չափով։

Այս միջոցներով գյուղական վայրերի ցածր եկամուտ ունեցող  տնային տնտեսություններում և համայնքային շենքերում կտեղադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ, արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային կայաններ, կիրականացվեն ջերմամեկուսացման աշխատանքներ: Միաժամանակ կիրականացվեն իրազեկվածության բարձրացման միջոցառումներ էներգաարդյունավետ սարքավորումների և վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգախնայող միջոցառումների վերաբերյալ։

Նշված է, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծելու Եվրոպական միության լավագույն գործելակերպերին համապատասխան էներգաարդյունավետության և կայուն էներգիայի լուծումների բարելավված միջավայր, գյուղական վայրերում ունենալու էներգաարդյունավետ լուծումներ, բարձրացված իրազեկվածություն, ֆինանսական աջակցություն վերականգնվող էներգիայի համար:

Հոկտեմբեր 13, 2023 at 12:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր