Երևանի քաղաքապետարանը և Կլիմայի կանաչ հիմնադրամը քննարկել են համատեղ ծրագրերը

Երևանի քաղաքապետարանը և Կլիմայի կանաչ հիմնադրամը քննարկել են համատեղ ծրագրերը

Երևանի քաղաքապետարանի և Կլիմայի կանաչ հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են ընթացիկ ու նախանշվող ծրագրերը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ աղբյուրի՝ իրականացվող նախագծերի շրջանակում երկու կառույցները քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի ներդրման ու էներգաարդյունավետության ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստակամ է շարունակելու և ընդլայնելու գործակցության ծրագրերը, որոնք մայրաքաղաքում ապահովում են հարմարավետ միջավայր և զգալի տնտեսումներ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնստանտին Սոկուլսկին կարևորել է երկու կառույցների միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն ունի ծրագրերի տարբեր փաթեթներ, որոնք ևս պատրաստ է քննարկել համայնքի հետ: Կողմերը նախանշել են քայլերի հաջորդականությունը: 

Նշենք, որ Կանաչ կլիմայի հիմնադրամը (Green Climate Fund) հիմնադրվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 10-րդ համաժողովում՝ 2010 թվականին և 2011 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 11-ը Դուրբանում կայացած Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմ երկրների 17-րդ համաժողովում հաստատվել է որպես զարգացող երկրների կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ծրագրերի իրականացման  ֆինանսական նոր մեխանիզմ:

Հոկտեմբեր 20, 2023 at 14:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր