Դաշտադեմ. գյուղի խնդիրներն ու զարգացման հեռանկարները

Դաշտադեմ. գյուղի խնդիրներն ու զարգացման հեռանկարները

Արագածոտնի մարզի Դաշտադեմ բնակավայրը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ։ Բնակավայրում դիտվում են հաճախակի երաշտներ, սակավաջրություն։ Հողերը դեգրադացվում են, գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է ոչ շահավետ։ Մյուս կողմից, տևական արևային օրերի շնորհիվ Դաշտադեմը նպաստավոր պայմաններ ունի արևային էներգետիկայի զարգացման համար։ Այստեղ  կառուցվում է Հայաստանի ամենամեծ արևային ֆոտովոտային կայանը։ Ինչ օգուտներ և խնդիրներ կարող է առաջացնել արևային էներգետիկայի զարգացումը Դաշտադեմում, ինչպես է լուծվում ջրի խնդիրը, որն է Դաշտադեմի զբոսաշրջային այցեքարտը։ Այս ամենի մասին՝ ԷկոԼուրի նոր տեսաֆիլմում։

Տեսանյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացված «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները որպես Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականության մեջ սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակիցներ»  ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի և ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



Հոկտեմբեր 27, 2023 at 12:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր