ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ս.թ. մարտի 13-ի նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 20 միլիոն դրամով տուգանելու մասին որոշում է կայացրել: Այս մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ-ի պաշտոնական կայքից:
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2023թ. 1-3-րդ եռամսյակների ընթացքում իրականացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն։ «Արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, որն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։ Ուստի, այսօրվա նիստում հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանեց 20 միլիոն դրամ գումարի չափով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մարտ 13, 2024 at 15:41