Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարով կարելի է ապահովել ավելի մաքուր օդ, ավելի առողջ համայնքներ և ավելի բարձր տնտեսական աճ

Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարով կարելի է ապահովել ավելի մաքուր օդ, ավելի առողջ համայնքներ և ավելի բարձր տնտեսական աճ

www.worldbank.org

Հայաստանը կարող է բարելավել էներգետիկ անվտանգությունը, իր ժողովրդին պաշտպանել արտանետման վնասակար ազդեցություններից և ավելի կայուն աճ ապահովել՝ կլիմայի փոփոխության դեմ արդյունավետ պայքարով՝ ասվում է Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ում։

Հայաստանը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության, մասնավորապես՝ հեղեղումների, երաշտների, ջերմային սթրեսների, կարկտի և սողանքների անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ։ Երկրի տնտեսությունը խիստ էներգատար է և կախում ունի հանածո վառելիքից՝ նպաստելով էկոլոգիական սուր խնդիրների, այդ թվում՝ օդի աղտոտմանը։ Երկիրը Եվրոպայում դասվում է օդի ամենացածր որակով երկրների շարքում։ Առողջության վրա աղտոտման վնասի տարեկան արժեքը բարձր է՝ ընդհուպ մինչև ՀՆԱ-ի 10.6%-ը։

Չգործելու գինը բարձր է։ Միայն ջրային և գյուղատնտեսության ոլորտների միջոցով կլիմայի փոփոխության ազդեցությունները կարող են մինչև 2060թ. Հայաստանի տնտեսությունը մինչև 3%-ով փոքրացնել և մինչև 2030թ. աղքատությունն ընդհուպ մինչև 2.7 տոկոսային կետով ավելացնել։ Կլիմայական վնասի ազդեցությունների նվազեցմանն ուղղված ներդրումները, ի տարբերություն դրա, տնտեսությունը տարեկան կընդլայնեն 0.5-1%-ով։

Երկիրը տևական ժամանակ ապավինել է ներմուծվող բնական գազին՝ իր քաղաքներն ու արդյունաբերական ճյուղերը էներգիայով ապահովելու, տներն ու բնակարանները ջեռուցելու և իր տրանսպորտը վառելիքով ապահովելու համար։ Բնական գազը կազմում է երկրի ընդհանուր էներգամատակարարման 63%-ը՝ աշխարհում ամենամեծ մասնաբաժիններից մեկը։ Էներգետիկայի ոլորտին է բաժին ընկնում երկրի ջերմոցային գազի (ՋԳ) արտանետումների երկու երրորդը։ Ըստ նոր հրապարակված զեկույցի, էներգետիկ ոլորտի ապաածխայնացումը (դեկարբոնիզացումը) ըստ էության ավելի էժան է, քան ներմուծված գազին շարունակ ապավինելը։ Դա պայմանավորված է նրանով, որ հանածո վառելիքներն ունեն թաքնված ծախսեր, որոնք ներառում են ոչ միայն դրանց շուկայական գինը, այլև այլ հանգամանքներ ինչպիսիք են առողջապահական ծախսերի ավելացումը, արտադրողականության նվազումը և բնական ռեսուրսների դեգրադացումը:

«Արդյունավետ կլիմայական գործողությունների մեջ ներդրումներ կատարելը Հայաստանին հնարավորություն է տալիս ստեղծել աճի նոր շարժիչ ուժեր և որակյալ աշխատատեղեր: Ավելի արագ դեկարբոնիզացումը կարող է ամրապնդել Հայաստանի էներգետիկ անկախությունը՝ միաժամանակ նվազեցնելով էներգիայի արժեքը տնտեսության համար», - ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Հայաստանը բախվում է նաև ջրային լարվածության բարձր մակարդակի, ընդ որում գերջրառն այնպիսի վայրերում, ինչպիսիք են Արարատյան դաշտավայրը և Սևանա լիճը, սպառնում են թե՛ գյուղատնտեսական, թե՛ խմելու ջրի պաշարներին։ Բացի այդ, անդրսահմանային ջրային հոսքերը, որոնց բաժին է ընկնում Հայաստանի ջրի աղբյուրի մինչև 35%-ը, ևս նվազում են՝ պայմանավորված կլիմայի փոփոխության և ինտենսիվ մարդկային գործունեության հետ, ինչպիսիք են ամբարտակների կառուցումը և ջրի շեղումը, հոսանքն ի վեր գտնվող երկրներում։ Երկրի տնտեսության մեջ ջուրն առանցքային դեր է կատարում՝ գյուղատնտեսության ոլորտում բոլոր աշխատատեղերի մեկ քառորդի պայմաններում։ Այն նաև անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի արտադրության (հիդրոէլեկտրաէներգիա) և մետաղների ու հանքանյութերի արտադրության համար, որը կազմում է ընդհանուր արտահանման մեկ երրորդից ավելին։

Շուրջ 8 միլիարդ դոլարի նպատակային ներդրումները մինչև 2060թ. և քաղաքականության բարեփոխումներով փոխլրացումը կարող է Հայաստանին օգնել իր տնտեսության ապաածխայնացման և էներգաապահովությունը բարձրացնելու հարցում՝ մաքուր, ներքին էներգիայով, խթանել գյուղատնտեսության արտադրողականությունը, բարելավել պարենային ապահովությունը և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը և աշխուժացնել մասնավոր ձեռնարկատիրությունը ու բարելավել սոցիալական պաշտպանությունը՝ հարկաբյուջետային և ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով։ Զեկույցում հաշվարկվում է, որ նպատակային ներդրումների մոտավորապես 75%-ը կարող է ապահովվել մասնավոր հատվածի կողմից։

«Մենք մասնավոր ներդրումների համար կենսական դեր են տեսնում արևային, էներգիայի պահեստավորման, կրիտիկական ենթակառուցվածքի և գյուղատնտեսության դիմակայունության բարձրացման մեջ։ Կլիմայական ուղղվածությամբ պետական-մասնավոր գործընկերությունները կարող են կատալիզատորի դեր կատարել ցածր ածխածնային և դիմակայուն ենթակառուցվածքի համար։

Կլիմայի վրա կենտրոնացած պետական-մասնավոր համագործակցությունը կարող է արագացնել այս անցումը՝ ռազմավարական ներդրում անելով և փորձառություն տրամադրելով մասնավոր կապիտալի բացահայտման և կլիմայի փոփոխության դեմ պայքարն առաջ մղելու համար»,- ասաց Իվանա Ֆերնանդես Դուարտեն՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարը։

Զեկույցում ընդգծվում է երկու հիմնական առաջնահերթ ուղղություն, որոնք կարող են Հայաստանին երկարաժամկետ կայուն աճի ուղու վրա դնել.

  • Ապաածխայնացում՝ արտանետումների նվազեցման և էներգետիկ ապահովության բարձրացման համար։ Իր 2050թ. արտանետումների նվազեցման ազգային սահմանված  թիրախը բավարարելու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի արագացնել իր տնտեսության ապաածխայնացման գործողությունները, որոնք էներգետիկ ապահովության բարձրացման լրացուցիչ շահաբաժին կբերեն։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է էականորեն ավելացնել ներդրումների մասշտաբը՝ վերականգնվող էներգիայի արտադրության լրացուցիչ հզորությունների ստեղծան համար (հատկապես արևային և հողմային), հզորացնել էլեկտրական ցանցը՝ վերականգնվող էներգետիայի ինտեգրման, ավտոմոբիլային տրանսպորտի և ջեռուցման էլեկտրիֆիկացման հնարավորություն տալու, էլեկտրականացման և շինությունների էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար։ Դրա համար կպահանջվի ավելի քան 6 միլիարդ դոլարի ներդրում։
  • Գյուղատնտեսության արտադրողականության, պարենային և ջրային ապահովության խթանում։ Անհրաժեշտ է ակտիվանցել ջանքերը՝ բարելավելու ջրի օգտագործման արդյունավետությունը, պահեստավորումը և ջրային ռեսուրսների կառավարումը, կայունությանը և գյուղատնտեսության ոլորտի աճին օժանդակելու համար։ Վերոնշյալն անհրաժեշտ կլինի լրացնել կլիմայական առումով խելացի գյուղատնտեսական գործելակերպի ընդունմամբ և վաղ ահազանգման համակարգերով և կարևոր ենթակառուցվածքի հզորացմամբ։ Ջրային ապահովության հասնելու և գյուղատնտեսական կարևորագույն ոլորտը խթանելու համար անհրաժեշտ կլինեն մոտավորապես 2 միլիարդ դոլարի ներդրումներ։

Բացի այդ, զեկույցում շեշտվում է այս փոխակերպումների հնարավորություն ստեղծելու համար առանցքային բարեփոխումների կարևորությունը.

  • Անհրաժեշտ կլինեն հարկաբյուջետային և ինսիտուցիոնալ առանքային բարեփոխումներ, այդ թվում՝ ածխածնի գինը բարձրացնելու և էներգակիրների գների բարձրացումներից առավել խոցելիներին պաշտպանելու բարեփոխումներ։ Արդյունահանման փուլում ածխածնի լավ նախագծված հարկը, մակարդակից կախված, կարող է, օրինակ, խիստ անհրաժեշտ եկամուտներ գոյացնել մասնավոր ներդրումների համար խթանների տրամադրման և խոցելի տնային տնտեսությունների փոխհատուցման համար։ Ինստիտուցիոնալ բարեփոխումները ևս անհրաժեշտ են ապագայում աճի վրա կլիմայի փոփոխության ազդեցություններն ավելի լավ նախատեսելու և հարմարվողականության համար բյուջեի առաջնահերթությունը սահմանելու համար։
  • Անհրաժեշտ կլինեն կլիմայի համար մասնավոր կապիտալի մոբիլիզացման բարեփոխումներ։ Հայաստանը կարող է ավելացնել կլիմայի վրա կենտրոնացած պետական-մասնավոր գործընկերությունների ուղղությամբ ինստիտուցիոնալ կարողությունները՝ հենվելով արևային, տրանսպորտի և ջրային ոլորտներում նման գործընկերությունների կիրառման իր փորձի վրա։  Ջրային ոլորտում Հայաստանի մասնավոր հատվածը եռակի դեր պետք է խաղա՝ ապահովելով ֆինանսներ, իր սեփական գործառնությունները հարմարեցնելով և առաջարկելով ապրանքներ և ծառայություններ՝ մյուսներին օգնելով հարմարվել։

Համաշխարհային բանկի խմբի՝ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույցները» գլխավոր աշխտորոշիչ զեկույցներ են, որոնցով հետազոտվում են կլիմայի փոփոխության և զարգացման փոխադարձ կապերը։ Դրանք օգնում են երկրներին ամենամեծ ազդեցությամբ գործողությունների առաջնահերթությունը սահմանելու հարցում, ինչը կարող է խթանել ցածր ածխածնային տնտեսության անցմանը և դիմակայունության խթանմանը՝ միաժամանակ իրագործելով զարգացման ավելի լայն նպատակները։ CCDR-ները հենվում են տվյալների և մանրակրկիտ հետազոտությունների վրա և վեր հանում ՋԳ արտանետումների, դրանց արտածին ազդեցությունների և կլիմայական խոցելիությունների նվազեցման հիմնական ուղիները, այդ թվում՝ դա անելու ծախսերն ու մարտահրավերները, ինչպես նաև օգուտներն ու հնարավորությունները։ Զեկույցներով առաջարկվում են  որոշակի, առաջնահերթ գործողություններ՝ անցմանն աջակցելու համար։ Լինելով հրապարակային փաստաթղթեր՝ CCDR-ները կառավարություններին, քաղաքացիներին, մասնավոր հատվածին, զարգացման գործընկերներին և զարգացման և կլիմայական օրակարգով գործակցող բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակ ունեն։ CCDR-ները սնուցում են Համաշխարհային բանկի խմբի մյուս հիմնական ախտորոշիչ աշխատանքը, երկրներում ներգրավվածությունը և գործառնությունները և օգնում ֆինանսավորման և ուղղակի ֆինանսների ներգրավմանը կլիմայի փոփոխության դեմ բարձր ազդեցությամբ պայքարի համար։

Նկարում՝ Եղեգիս գետը

Նոյեմբեր 11, 2024 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր