Քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի էներգետիկայի ոլորտի կետերի իրականացումը

Քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի էներգետիկայի ոլորտի կետերի իրականացումը

Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցերով ՀՀ կառավարության խորհրդական Խոսե Իգնասիո Պռադաս-Պովեդայի հետ։

Քննարկվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի էներգետիկայի ոլորտին վերաբերող կետերի իրականացման ընթացքը։

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը շեշտել է, որ ՀՀ էներգետիկ ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման գործում ԵՄ աջակցությունն ու համագործակցությունը կարևոր դերակատարում ունեն։

Հանդիպման շրջանակում ուշադրություն է դարձվել համապարփակ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նշվել են այն խնդիրները, որոնք պահանջում են աջակցություն։ Մասնավորապես, քննարկվել են հանձնաժողովի կարիքները և այն միջոցները, որոնք անհրաժեշտ են էներգետիկայի ոլորտի օրենսդրական բարեփոխումների արդյունավետ իրականացման համար։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ ծրագրերը՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն։

Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն։

Դեկտեմբեր 20, 2024 at 17:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր