«Վահագնաձոր» ՓՀԷԿ-ի հայտը ստացել է բացասական եզրակացություն

«Վահագնաձոր» ՓՀԷԿ-ի հայտը ստացել է բացասական եզրակացություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2025թ. հուլիսի 4-ին բացասական եզրակացություն է տվել Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Վահագնաձոր բնակավայրում Փամբակ գետի վրա «Վահագնաձոր» ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախնական հայտին:

Ձեռնարկողը՝ «ԷՎԵԼՊԻՍ» ՍՊԸ-ն, նախատեսում էր կառուցել ՓՀԷԿ-ը Փամբակ գետի վրա։ Ընկերությունը 2024թ. հունիսի 20-ին ստացել է N 254-24 ջրօգտագործման թույլտվություն, 2023թ. հունիսի 30-ին՝ N 0745 էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա: 

2568 կՎտ հզորությամբ ՓՀԷԿ-ը պետք է արտադրեր 16.53 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Շրջակա միջավայրի նախարարության բացասական եզրակացության համար հիմք են հանդիսացել մի շարք անհամապատասխանություններ և թերի ներկայացված տվյալներ։ Մասնավորապես՝ ջրառի նիշը ՇՄԱԳ-ում ներկայացված է որպես 1065 մ, մինչդեռ ջրօգտագործման թույլտվությամբ՝ 1070 մ է։ Այս տարբերության մասին տեղեկացվել է ընկերությանը, սակայն տվյալը չի շտկվել։ Կադաստրային քարտեզների համադրման արդյունքում պարզվել է, որ ջրառի հատվածը և խողովակաշարը անցնում են պետական անտառային հողերով, որի վերաբերյալ ընկերությունը չի ներկայացրել անհրաժեշտ տեղեկատվություն։ Ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ պայմանների առաջին կետի գ) ենթակետում որպես պայման նշված է. «ՓՀԷԿ-ի կառուցման նախագծից շեղվելու դեպքում սույն ջրօգտագործման թույլտվությունը համարել անվավեր»:

Հուլիս 25, 2025 at 12:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր