«Մեզ համար առաջնահերթություն է մեր չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը»․ ՏԿԵ նախարար

«Մեզ համար առաջնահերթություն է մեր չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը»․ ՏԿԵ նախարար

«Մեզ համար առաջնահերթություն է մեր չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, տեխնիկական խոչընդոտ դրա համար չկա», - այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 3-ի մամուլի ասուլիսի ընթացքում։

«Սա ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն, ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև կայնունություն է հաղորդում էներգահամակարգին այնպես, ինչպես այս պահին Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Վրաստանի էներգահամակարգին ու հակառակը, ինչպես նաև Հայաստանի էներգահամակարգը կայունություն է հաղորդում Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգին ու հակառակը», - ասաց Դավիթ Խուդաթյանը:

Նախարարը նշեց` էլեկտրահամակարգերի միացման համար տեխնիկական խոչընդոտ չկա. «Մնացած մասով հույս ունեմ զարգացումներ կլինեն, ու մենք պատրաստ ենք այդ զարգացումներին։ Իրանի հետ կապված մտահոգություն չունենք։ Էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն։ Նախորդ տարվա ընթացքում մենք կայուն էլեկտրաէներգիա ենք մակատակարարել Իրան ու այնտեղից ստացել ենք գազ»:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից:

Փետրվար 03, 2026 at 16:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր