

ԷկոԼուր
«Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Այգեձոր-2» փոքր ՀԷԿ: «Այգեձոր-2» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում` Այգեձոր համայնքում: ՓՀԷԿ-ի ջրառն իրականացվում է Խնձորուտի ջրամբարի պատվարից` Արծվաբերդ, Այգեձոր, Չորաթան, Չինարի, Մովսես համայնքների 15 կմ երկարության ինքնահոս ոռոգման համակարգի 13.5 կմ հատվածում`Այգեձոր համայնքի վարչական սահմանում: Կայանի տիպը ոռոգման համալիր է: «Այգեձոր-2» ՓՀԷԿ-ը շահագործում է «Ատլաս-էներգո» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը շահագործում է նաև «Այգեձոր» ՓՀԷԿ-ը:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
• «Այգեձոր-2» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2009թ-ին:
• ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը 30.07.2008 - 30.07.2023թթ. է:
• ՓՀԷԿ-ի ՋԹ-ն չեղյալ է համարվել: 2015թ-ին ՓՀԷԿ-ը ներկայացրել է հայտ` նոր ՋԹ ստանալու համար: Ըստ նախկին ՋԹ-ի` ՓՀԷԿ-ի ջրառի կոորդինատն է` Х=45026'57.3'', ջրահեռացման կոորդինատն է` Х=40048'26.1'':
• ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ ընկերության, 320 մ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀԾԿՀ-ի, 283 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 0.9մ3/վ է: ՓՀԷԿ-ը առավելագույն ցուցանիշը ապահովվում է մարտ, ապրիլ ամիսներին` օգտագործելով 1 մ3/վ հաշվարկային ելք` ապահովելով 1800 կՎտ հզորություն: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի` 2000 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2017թ-ի ապրիլի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 3.81019275 մլն.կՎտ.ժամ է, ըստ ընկերության, 4.5 միլիոն կվտ/ժ: ՓՀԷԿ-ը ոռոգման սեզոնին չի աշխատում: «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն` «Այգեձոր-2» ՓՀԷԿ-ը 2016թ-ին չի աշխատել միայն օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Այն արտադրել է 4984692 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
• Ձկնանցարանի դիտարկում չի արվել, քանի որ ջրառն իրականացվում է ոռոգման խողովակաշարից, իսկ պատվարի կառույցների պատասխանատուն ջրամբարը շահագործող ընկերությունն է:
• Բնապահպանական թողքը սահմանված է 0.10 մ3/վ: Ըստ ՋԹ-ի նոր հայտին կցված տեխնիկատնտեսական հաշվարկի` այն պետք է լինի 0,27 մ3/վ:
• ՓՀԷԿ-ը փաստացի ստանում է 1800կՎտ հզորություն: Սեփականատիրոջ համոզմամբ նախագծային հզորությունը չի ապահովվում ջրաքանակի պատճառով:
• ՓՀԷԿ-ի շենք մոտեցնող խողովակաշարի երկարությունը 315մ, տրամագիծը` 700մմ: ՓՀԷԿ-ի շենք մտնելիս ճյուղավորվում է 2հատ 500մմ տրամաչափի 20մ երկարությամբ զույգ խողովակների:
• Կայանը ծառայում է «Այգեձոր» և «Այգեձոր 2» ՓՀԷԿ-երի համար` 2 ՓՀԷԿ-երի համար, որտեղ յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի համար տեղադրված է «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության 2-ական ագրեգատ: «Այգեձոր» ՓՀԷԿ-ի յուրաքանչյուր ագրեգատի հզորությունը 200 կՎտ է: Փաստացի ստանում են 350 կՎտ հզորություն, գեներատորը ասինքորն է: «Այգեձոր 2 ՓՀԷԿ-ի համար տեղադրված յուրաքանչյուր ագրեգատի հզորությունը 1000 կՎտ է: Կայանում գործում է կիսաավտոմատկառավարմանհամակարգ:
• «Այգեձոր 2» ՓՀԷԿ-ի տուրբնները պելտոն տիպի են, գեներատորը` ասինքրոն:
• Տրանսֆորմատորային ենթակայանում տեղադրված է 1 տրանսֆորմատոր` 2500 ԿՎԱ, առկա է յուղահավաք համակարգ:
• Ջրի մակարդակի ավտոմատ կառավարում ապահովված չէԼ
• Ջրառի կետում ջրաչափ չկա:
• Կայանի տարածքը մասամբ բարեկարգված և կանաչապատված է:
•Լանդշաֆտի խախտում, սողանքային երևույթներ չկան:
• Առկա է ՓՀԷԿ-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննության եզրակացություն: Փորձաքննական եզրակացության պահանջները կատարված են:
• Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար առկա է անջրթափանց հոր:
• ՓՀԷԿ-ում տեսչական ստուգումներ չեն անցկացվել:
Առաջարկություններ
• Ջրընդունիչ հանգույցում տեղադրել ավտոմատ կառավարման և ջրաչափիչ սարքավորումներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների առցանց հաղորդումը և հնարավոր կլինի կարգավորել ու վերահսկել ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող ելքը և սահմանված բնապահպանական ելքը:
• Ջրաչափական սարքավորումները կնքել ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ջրավազանային տարածքային կառավարման բաժնի աշխատակիցների միջոցով:
• 2000 կՎտ նախագծային հզորությունն ապահովելու նպատակով վերազինել ՓՀԷԿ-ը տեխնիկապես ավելի բարձր արդյունավետություն ունեցող ագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ և կաշխատեն քիչ ջրաքանակով: ՓՀԷԿ-ը 0,9 մ3/վ սահմանված ելքի փոխարեն օգտագործում էր 1.0 մ3/վ ջրաքանակ և ապահովում է 1800 կվտ դրվածքային հզորությունն/:
• Տրանսֆորմատորը կահավորել յուղահավաք համակարգով
• Իրականացնել բավարար կանաչապատման աշխատանքներ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Սեպտեմբեր 05, 2017 at 18:29