ԷկոԼուր
Ուրանի ծրագիրն իրականացնողների անորոշ բացատրությունը Լեռնաձորում աշխատանքների վերսկսման մասին չի գոհացնում ոչ Լեռնաձորի բնակիչներին, ոչ հասարակական կազմակերպություններին: Հիշեցնենք, որ օրերս Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղ են ժամանել ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի պատվերը կատարող «ԱԲՎԱՆ» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հայտնել են, որ աշխատանքները վերսկսում են:
Մենք դեռ 2 տարի առաջ ենթադրում էինք, որ Հայաստանում ուրանի ծրագիրն իրականացնողները կպահպանեն աշխատանքների անհավասարաչափ ժամանակացույց, որպեսզի երկարաձգեն որոնողական աշխատանքները մինչեւ նախատեսված ժամկետը` 2014թ.: Իրականում պաշարները հետախուզված են դեռ խորհրդային տարիներին, եւ հիմա պահանջվում է միայն ճշգրտել այդ տվյալները: Այս եւ այլ խնդիրների մասին ասված է «Ուրանաֆոբիա» ֆիլմում («ԷկոԼուր»-ի արտադրություն,2010թ.):
Հոկտեմբեր 06, 2011 at 14:19