ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ը ներկայացնում է նոր ֆիլմ` «Ամուլսար` ոսկու տենդ»: Ֆիլմը նվիրված է Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի համար Հայաստանի իշխանությունների, ոսկի արդյունահանող «Lydian International» ընկերության եւ ֆինանսական ներդրողներ` Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի պատասխանատվության խնդրին:
Ռիսկերը կապված են շրջակա միջավայրի` մասնավորապես Ջերմուկ առողջարանային գոտու աղտոտման հետ:
«Ամուլսարի տեղում չպետք է լցակույտերով լի մեռյալ գոտի լինի: Մենք կարծում ենք, որ որ հենց դա է էկոլոգիական անվտանգության իրական գինը»,- ասվում է ֆիլմում:
Հոկտեմբեր 11, 2011 at 12:00