ԷկոԼուր
Եթե դուք դիտեք «GeoProMining Gold» ընկերության մասին «ԷկոԼուր»-ի` 2009թ. նկարահանած «Ոսկե ական Սեւանի համար» ֆիլմը, ապա կտեսնեք, որ իր գործունեությունն ընկերությունը Հայաստանում սկսել է Սեւանա լճի ջրահավաք ավազանում` Սոտքում, ոսկու կորզման ֆաբրիկայի կառուցման նախագծով: Իսկ այժմ ընկերությունն արդեն իրագործել է իր ծրագրերը, համենայն դեպս, ոսկու հանքանյութի ջարդիչ տեսակավորման արտադրամասի կառուցմամբ: Արտադրամասը կառուցվել է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի խախտմամբ: Օրենքի խախտման համար ընկերությունը որեւէ պատիժ չի կրել:
Հոկտեմբեր 28, 2011 at 16:45