ԷկոLուր
Կյանքի իրավունքը ցանկացած մարդու իրավունքների անբաժանելի մասն է։ Նա չի կարող տարանջատվել հողի, օդի, ջրի հիմնական իրավունքներից: Այդ բնական իրավունքների վրա է կառուցված ամբողջ աշխարհի օրենսդրական դաշտը:
Ինչից են առաջանում սոցիալական սուր կոնֆլիկտները էկոլոգիական թեժ կետերում, և ինչպես են մարդիկ փորձում լսելի դարձնել իրենց ձայնը: Այս մասին է պատմում ԷկոԼուրի նոր ֆիլմը՝ «Քո իրավունքների տերը դու ես»: Ֆիլմը ստեղծված է Գառնի, Գլաձոր, Գնդեվազ, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Քաջարան, Շնող համայնքներում տեղի ունեցած թեժ հանրային քննարկումների հետքերով:
Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 14-ին՝ 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, Եվրոպա հյուրանոցի դիմաց, բակի կողմից նախավերջին մուտք): Շնորհանդեսից հետո տեղի կունենա կարծիքների փոխանակում:
«Քո իրավունքների տերը դու ես» ֆիլմի առաջին թրեյլերը
Հոկտեմբեր 10, 2016 at 17:03