

Լոռու մարզում վառելափայտն ապօրինի մթերելու ու տեղափոխելու հետևանքով շրջակա միջավայրին հասցվել է 159 հազար 600 դրամի վնաս: Վնասը հաշվարկել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանությունից ստացված գրությունների հիման վրա կատարված զննման արդյունքում:
Մասնավորապես՝
Լոռու մարզի բնակիչներ Գ.Բ-ի կողմից 1,4 խմ և Ս.Հ-ի կողմից 0,9 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով շրջակա միջավայրին հասցվել է համապատասխանաբար՝ 33.600 և 32.400 դրամի չափով վնաս: Այս գործերի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժին:
Լոռու մարզի բնակիչ Բ.Ռ-ի կողմից 2,6 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 93.600 դրամ: Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին:
Տեսչական մարմնի կողմից վառելափայտն ապօրինի մթերելու և հողմատապալ ծառերը հատելու համար նշանակվել են նաև տուգանքներ, մասնավորապես Լոռու մարզի բնակիչներ
-
Ա. Հ.-ի նկատմամբ 0,85 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու համար նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք,
-
Պ. Հ.-ի նկատմամբ լորենի և բոխի տեսակի հողմատապալ մեկական ծառ ապօրինի հատելու, 0,3 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու համար՝ 200 հազար դրամի չափով,
-
Ջ. Պ.-ի նկատմամբ հողմատապալ կաղնի տեսակի 1 ծառ ապօրինի հատելու համար՝ 100 հազար դրամի չափով,
-
Ա. Տ.-ի նկատմամբ սոճենի տեսակի հողմատապալ 2 ծառ ապօրինի հատելու համար՝ 100 հազար դրամի չափով,
-
Ի. Տ.-ի նկատմամբ սոճենի տեսակի հողմատապալ 1 ծառ ապօրինի հատելու համար՝ 100 հազար դրամի չափով։
Փետրվար 23, 2021 at 16:26