320 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին

320 հազար եվրո CNF-ի կողմից՝ բնության հատուկ պահպանվող տարածքներին

Կովկասի բնության հիմնադրամն /CNF/ իրականացրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների 2021 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները:

Ընդհանուր առմամբ, հատկացվել է 320 հազար եվրո գումար: Նշված գումարից 127,5  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 82,5 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին և 30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։  Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:

Հիշեցնենք, որ Կովկասի բնության հիմնադրամը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին պլանավորվում է հատկացնել մեկ միլիոն 920 հազար եվրո: 

Այս մասին տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամը:

Ապրիլ 01, 2021 at 16:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր