

Հունիսի 8-ին ոստիկանության Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Բաշգյուղում բնակվող հայր և որդի ապօրինի ծառահատումներ են արել: Կասկածվողները բաժին հրավիրվեցին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք նախորդ տարվա աշնանը «Գյումրի» անտառտնտեսության տարածքից 110 սոճի են ապօրինի հատել, իսկ Բաշգյուղի անտառից` 94 բարդի:
Փայտանյութը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:
Հունիս 14, 2021 at 17:20