

Օգոստոսի 3-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից, նույն օրը՝ ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանները Մարց գյուղի սկզբնամասում ստուգել են նույն գյուղի 49-ամյա բնակչի «ԳԱԶ-66» բեռնատարը: Մեքենայում առկա շուրջ 5 խմ փայտանյութի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ հուլիսի 27-ին և օգոստոսի 1-ին Դսեղ գյուղի հանդամասում բենզասղոցով երկու քամատապալ կաղնի և մեկ կանգուն լորենու ճյուղեր էր հատել:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ ՀՀ ոստիկանության
Օգոստոս 06, 2021 at 12:36
