ՀՀ կառավարությունը պարզեցնում է «Սևան» ազգային պարկի հողամասերի վարձակալության և կառուցապատման գործընթացը

ՀՀ կառավարությունը պարզեցնում է «Սևան» ազգային պարկի հողամասերի վարձակալության և կառուցապատման գործընթացը

ՀՀ կառավարությունը պարզեցնում է «Սևան» ազգային պարկի հողամասերի վարձակալության և կառուցապատման գործընթացը: Գործադիրը համապատասխան որոշումն ընդունեց սեպտեմբերի 8-ի նիստում: Ըստ որոշման հիմնավորման՝ որոշումը պայմանավորված է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2021 թվականի մայիսի 25-ի N ԿԱ/91-2021 արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետով, որով առաջարկվել է վերանայել բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը:  Կոմիտեն առաջարկել է մրցույթի պայմանները տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստ ներկայացնելու ընթացակարգը հանել և այլ մեխանիզմ դնել: Որոշման փաստաթղթերում այլ մեխանիզմի մասին տեղեկատվություն չկա:

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Սեպտեմբեր 08, 2021 at 13:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր