ՀԱՅԱՆՏԱՌԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՉԱՐԱՇԱՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱԳՐՈՂԻ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՆՏԱՌԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՉԱՐԱՇԱՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱԳՐՈՂԻ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԷկոԼուր

«Հայանտառ»-ն արձագանքեց «Բնությունից կոմերցիոն շահ են քամում» հոդվածին, որը հրապարակվել է «168 ժամ» թերթում՝ սեպտեմբերի 2-3 համարում: Խմբագրի անունով նամակում, որը «Հայանտառ»-ն ուղարկել է նաեւ «ԷկոԼուր»-ին, մասնավորապես նշված է, որ հեղինակը, առաջ ընկնելով, սեփական ենթադրություններն է անում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից գյուղատնտեսության նախարարությունում եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ստուգումների վերաբերյալ եւ խոսում այն մասին, որ «անհավանական չափերի չարաշահումներ են հայտնաբերվել»:

«Իրականում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը դեռ շարունակում է իր ուսումնասիրությունները, հետևաբար հրապարակման հեղինակի` ինչ-որ չարաշահումների մասին մտքերը ենթադրությունների ոլորտից է, և ակնհայտ զրպարտություն է  «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն Մարտուն Մաթևոսյանի հանդեպ, որից ուղղորդված պատվերի հոտ է գալիս:

Հավելենք, որ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները չկան, հետևաբար կանխակալ խոսել ինչ-որ քրեական գործի մասին,  ՀՀ դատախազության կամ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործառույթներ ստանձնելով, պարզապես վկայում է հոդվածի հեղինակի միտումնավորության մասին:

Հարկ ենք համարում շեշտել, որ «Հայանտառում»  2004-2010թթ. ընթացքում ստուգումների, ուսումնասիրությունների  (այդ թվում` ՀԲ պատվերով միջազգային աուդիտորական կազմակերպությունների, ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից) և տեսչական գործառույթներով օժտված բազմաթիվ կազմակերպություններ ստուգումներ և ուսումնասիրություններ են իրականացրել. արդյունքում` ոչ հավանական, ոչ էլ առավել ևս, «անհավանական չարաշահումներ» չեն հայտնաբերել»,- ասված է նամակում:

Սեպտեմբեր 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր