Երևանի երբեմնի անտառները վերականգնելու ծրագրով Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք: Բարդ տեղանքում գործընթացն իրականացնելու համար մասնագիտական խումբն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում: Տարածքում կանցկացվի 4 կմ ոռոգման նոր համակարգ: Այս մասին սույն թվականի օգոստոսի 14-ին նշվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Միաժամանակ նախատեսվում է իրականացնել տնկարանային տնտեսության ընդլայնման ու զարգացման, ինչպես նաև ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիր: «Երևանում պետք է տնկվեն այն ծառերը, որոնք հենց մենք ենք աճեցրել. նախագիծն էականորեն կնվազեցնի մեր ֆինանսական բեռը: Մեր մոտեցումը հստակ է. քաղաքում շարունակելու ենք ծառատունկերն ու հիմնելու ենք նոր անտառներ ու պուրակներ, - նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Օգոստոս 14, 2023 at 16:57