506 անտառապահի և 345 տեսուչների հաստիքների կրճատմամբ ստեղծվում է 1176 հաստիքից կազմված էկոպարեկային ծառայություն

506 անտառապահի և 345 տեսուչների հաստիքների կրճատմամբ ստեղծվում է 1176 հաստիքից կազմված էկոպարեկային ծառայություն

Գործադիրը մարտի 14-ի որոշեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 506 անտառապահի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող 345 տեսուչների հաստիքները կրճատել՝ ստեղծելով 1176 հաստիքային միավորից կազմված էկոպարեկային ծառայություն։ 

Էկոպարեկային ծառայություն վերանվանվել է ներկայում գործող ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն։

Էկոպարեկային ծառայության ստեղծմամբ բնության հատուկ պահպանվող տարածքներում և պետական անտառային հողերում նախատեսվում է իրականացնել 24/7 ռեժիմով պահպանություն, օրենսդրության խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերում ու կանխարգելում, ինչպես նաև,  վարչական իրավախախտումների դեպքում, էկոպարեկային ծառայության կողմից վարույթի իրականացում և պատասխանատվության միջոցի նշանակում (վնասի հաշվարկում)։  Որոշման հիմնավորման համաձայն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից  բնության հատուկ պահպանվող տարածքներում և պետական անտառային հողերում կատարված իրավախախտումների մասով գանձված պատժամիջոցներից մուտքերը, ըստ նախորդ տարիների տվյալների վերլուծության, կազմել են մոտ 20 միլիոն դրամ։ Վերոնշյալը, ինչպես նաև 24/7 ռեժիմով պահպանության արդյունավետությունը հաշվի առնելով՝ 2024թ. համար նախատեսվող մուտքերը ավելացվել են 5 միլիոն դրամով՝ 20 միլիոն դրամի փոխարեն սահմանելով 25 միլիոն դրամ։

Մարտ 14, 2024 at 16:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր