Մայրաքաղաքում կտնկվի շուրջ 2000 ծառ

Մայրաքաղաքում կտնկվի  շուրջ 2000 ծառ

Երևանն այս տարի կունենա 20 հեկտար տարածքով տնկարան: Արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, շուրջ 100 կմ կաթիլային համակարգը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ քաղաքապետարանի՝ այս տարի մայրաքաղաքում կտնկվի  շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ։ Երևանի ջերմոցատնկարանային վարչությունում արդեն մեկնարկել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները: Գարնանը այգիներում և պուրակներում կիրականացվեն ծառերի լրացման աշխատանքներ, կհիմնվեն քաղաքային անտառներ, կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նորերով:

 

Մարտ 19, 2024 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր