Պետությանն է վերադարձվել Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20 հազար քմ մակերեսով անտառային տարածքը

Պետությանն է վերադարձվել Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20 հազար քմ մակերեսով անտառային տարածքը

Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20 հազար քմ մակերեսով հողամասն (անտառային տարածք) ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշումն ընդգրկված է եղել կառավարության ս.թ. մարտի 14-ի նիստի օրակարգում: Ըստ որոշման նախագծի՝ հողամասը գտնվում է Արտավազ գյուղի 2-րդ թաղամասում և իր շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 37 միլիոն 593 հազար 432 դրամ: 

ՀՀ դատախազության պաշոտնական կայքից տեղեկանում ենք, որ 2023թ. ապրիլի 6-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել 2007թ. մայիսի 26-ի աճուրդը: Որպես հետևանք՝ անվավեր է ճանաչվել այդ ժամանակ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Կավալենկո Շահգալդյանի և Սամվել Մայրապետյանի միջև 2007թ. մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող մոտ 20 հազար քմ հողամասի նկատմամբ Սամվել Մայրապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Մարտ 15, 2024 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր