

Գարնանային ծառատունկի շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ն անտառտնկման աշխատանքներ է իրականացրել ազգային պարկի Դարանակ տեղամասում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից:
Անտառնկման աշխատանքները կատարվել են 5 հա տարածքի վրա, որի համար օգտագործվել են շուրջ 10 հազար տնկիներ։ Որպես տնկանյութ օգտագործվել են «Սևան» ազգային պարկի Մարտունու տնկարանում աճեցված բարդու և ազգային պարկի տարածքից բնական վերաճից ստացված հացենու և ակացիայի տնկիներ։ Այս ծառատունկը նաև ազգային պարկի տարածքում սոճիների չորացման դեմ համալիր պայքարի շրջանակում է։
Մայիս 16, 2024 at 11:39