

Էկոլուրի նոր զեկույցում ուսուﬓասիրվել է 2024թ․ ընդունված Երևանի գլխավոր հատակագիծը Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի թիրախներին համահունչության տեսանկյունից։ Զեկույցը քննարկվել է պետական մարմինների և քաղհասարակության հետ և հրապարակվել է Էկոլուրի կայքում։
Այս հրապարակման մեջ կանդրադառնանք կանաչ տարածքների հարցերին։
Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի հիմնական ռազմավարական նպատակն է մինչև 2030թ. ﬔկ բնակչի հաշվով բաց կանաչ տարածքների հարաբերակցությունը հասցնել ավելի քան 10 քմ-ի:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողﬕց սահմանված 1 շնչին բաժին ընկնող նվազագույն կանաչ տարածքի նվազագույն արժեքը՝ 9 քմ է, իսկ օպտիմալը համարվում է 50 քմ:
2005-2020թթ. Երևանի հատակագծով նախատեսված էր այդ ցուցանիշը հասցնել 17 քմ-ի՝ հանրային կանաչ տարածքները լրացուցիչ ընդլայնելով ավելի քան 1,300 հեկտարով, ինչի արդյունքում ﬕնչև 2020թ. ընդհանուր մակերեսը պետք է կազﬔր 2,382 հեկտար:
Ըստ նոր հատակագծի՝ 2024թ. դրությամբ Երևանում բաց կանաչ տարածքների հարաբերակցությունը ﬔկ բնակչի հաշվով 8,3 քմ է: Այս ցուցանիշը մոտ է «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրով (ԿՔԳԾ) սահմանված կարճաժամկետ թիրախին, ըստ որի՝ 2022թ. 1 շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը պետք է հասցվեր 8,5 քմ-ից ավելի տարածքի, իսկ 2030թ-ի համար՝ 10 քմ-ից ավելի:
Նոր հատակագծով Երևանը իրականացվելիք ﬕջոցառուﬓերի հաշվին ձգտելու է հասնել 10 քմ-ի ﬔկ շնչի համար, ինչը ԿՔԳԾ-ի ռազմավարական նպատակին համահունչ է:
Այս ցուցանիշին հասնելու համար, ըստ հատակագծի, Երևան քաղաքի զարգացման ﬕամյա և հնգամյա ծրագրերով նախատեսված է Դալմայի այգիների 230 հա տարածքում նոր համայնքային զբոսայգու ստեղծում: Նախատեսվում են նաև անտառպաշտպանիչ գոտիների ստեղծում Նուբարաշենում (8.5 հա), Սիլիկյան թաղամասում (7 հա), Նոր Նորքում (Ջրաշխարհից դեպի Կենդանաբանական այգի- 12 հա) և Նորք Մարաշում (նախկին Նորքի այգիներ-10 հա):
Ըստ նոր հատակագծի՝ վերջին տվյալներով Երևանի կանաչ տարածքները պաշտոնապես կազմում են շուրջ 6760 հա (2023թ.), ինչը քաղաքի ընդհանուր մակերեսի 30%-ն է: Այս ցուցանիշը համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, պետք է լինի առնվազն 40%: Սրա ﬔջ մտնում են ընդհանուր և սահամանափակ օգտագործման և հատուկ նշանակության կանաչ տարածքները: Ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը կազմում է շուրջ 906.8 հա: Այն կազմում է կանաչ տարածքի 12,8%-ը, սակայն պետք է լինի առնվազն 25%: Այն 45,6 հեկտարով է ավելացել վերջին 9 տարիների ընթացքում՝ 861 հեկտարից դառնալով 906.8 հեկտար:
Երևանի քաղաքի գլխավոր հատակագծի հիﬓական տեխնիկատնտեսական ցուցանիշների համաձայն՝ Երևանի տարածքը փաստացի 22.417 հազար հեկտար է և հեռանկարում չի փոխվի: Գյուղատնտեսական հողերի ցանկում բազմամյա տնկարկները 0.387 հազար հեկտար են, հեռանկարային տվյալները բացակայում են: Հեռանկարում Երևանը կունենա 0.195 հազար հեկտար մակերեսով բնապահպանական տարածք, այդ թվում՝ 0.060 հազար հեկտար արգելոց, 0.134 հազար հեկտար ազգային պարկ: Անտառը փաստացի 0.822 հազար հեկտարից պետք է հեռանկարում հասցվի 0.858 հազար հեկտարի: Պաշտպանիչ անտառաշերտերի, կանաչ տարածքների մասին տվյալներ նշված չեն, ինչպես նաև նշված չեն անտառվերականգնման աշխատանքների ծավալները:
Փետրվար 24, 2025 at 14:43