2024 թվականին մայրաքաղաքի կանաչ տարածքներն ընդլայնվել են 13 հեկտարով

2024 թվականին մայրաքաղաքի կանաչ տարածքներն ընդլայնվել են 13 հեկտարով

«2024 թվականին մայրաքաղաքի կանաչ տարածքներն ընդլայնվել են 13 հեկտարով, վերականգնվել են հանրային այգիները, 32 կմ երկարությամբ ոռոգման ցանց է կառուցվել, տեղադրվել են  օդի որակի չափիչ 151 սարքեր, բարելավվել են ջրահեռացման համակարգերը, գործարկվել է ջրի մաքրման նոր կայան, կազմակերպվել են գետերի մաքրման աշխատանքներ», - ներկայացրեց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը մարտի 18-ի Երևանի ավագանու նիստում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նոր ստեղծված կանաչ տարածքներում ծառերի կպչողականությունը 95 տոկոս է։ «Վերջին 3 տարվա ընթացքում 45․8 հեկտար կանաչ տարածքներ է ստեղծել Երևանի քաղաքապետարանը»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մարտ 18, 2025 at 16:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր