

Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը, ով երկար տարիներ պատվով և բարեխղճորեն ղեկավարել է դենդրոպարկը, Լոռվա բնության այդ գողտրիկ անկյունը, որը հիմնել է իր հայրը՝ դենդրոպարկի առաջին տնօրեն, լեհ ճարտարապետ-անտառաբան Էդմոնդ Լեոնովիչը։
Վիտալի Լեոնովիչը դենդրոպարկին է նվիրել իր ողջ կյանքը, ամենածանր տարիներին պաշտպանել այն ոտնձգություններից և ծառահատումներից, պահպանել և ավելացրել է դենդրոպարկի հարուստ հավաքածուն։
Էկոլուրը ցավակցում է Վիտալի Լեոնովիչի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Լուսավոր մարդու լուսավոր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
Ապրիլ 17, 2025 at 15:01