Արենիում բացվեց «Բի Հոմ» մեղրի համտեսի սրահը

Արենիում բացվեց «Բի Հոմ» մեղրի համտեսի սրահը

Հունիսի 16-ին Արենի բնակավայրում բացվեց «Բի Հոմ» մեղրի համտեսի սրահը, որն իր այցելուներին առաջարկում է ոչ միայն համտեսել տեղական ծաղիկներից ստացված բարձրորակ մեղրատեսակներ, այլև մեղվաբուժության հատուկ սենյակում ստանալ ապիթերապիայի ծառայություններ։

«Բի Հոմ»-ը կյանքի է կոչվել «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է դեպի համայնքի տնտեսական դիվերսիֆիկացում և բնահեն զբոսաշրջային փորձառությունների զարգացում՝ ստեղծելով նոր հնարավորություններ ինչպես բնակիչների, այնպես էլ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների համար։

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (WWF-Հայաստան)՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Հունիս 20, 2025 at 15:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր