Սահմանամերձ Շաղատի զարգացման հիմքում բնությունն է. Էկոլուրի նոր տեսանյութը

Սահմանամերձ Շաղատի զարգացման հիմքում բնությունն է. Էկոլուրի նոր տեսանյութը

Էկոլուրը հրապարակել է իր նոր՝ «Սահմանամերձ Շաղատի զարգացման հիմքում բնությունն է» տեսանյութը, որում ներկայացվում է Սյունիքի մարզի սահմանամերձ Շաղատ գյուղի զարգացման պատմությունը՝ որպես օրինակելի մոդել, որտեղ համադրվում են բնության պահպանությունն ու կանաչ տնտեսությունը։ 

Տեսանյութն անդրադառնում է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի շրջանակներում բնակավայրին ցուցաբերված աջակցությանը, ինչպես նաև համայնքի ներգրավվածությանը բնության պահպանության և կայուն օգտագործման գործընթացում։

Տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես է գյուղատնտեսական կոոպերատիվը վերակենդանացրել կտավատի ձեթի արտադրության ավանդույթն արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես է արևային էներգիան օգնում անտառի նկատմամբ ճնշման նվազեցմանը, ինչպես է վայրի բույսերի հավաքը դարձել կանանց զբաղվածության ու եկամտի աղբյուր՝ ԼԻԼԱ ծրագրի աջակցությամբ իրականացված վերապատրաստումների ու փաթեթավորման շնորհիվ։

Տեսանյութը պատրաստվել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:


Հուլիս 01, 2025 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր