

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «People Powered» մասնակցային ժողովրդավարության գլոբալ կենտրոնի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացրել է «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի «Կանաչ անցման» ակտիվ մասնակիցը» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպել է «Երևանում իրականացված և նախատեսվող էներգաարդյունավետ ծրագրեր» թեմայով կլոր սեղանը։ Կլոր սեղանին մասնակցել են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը և տնօրենի տեղակալ Մերի Հարությունյանը, նույն ՀՈԱԿ-ի էներգաարդյունավետությանը միտված ծրագրերի իրականացման խումբը, Երևանի Էներգետիկ կառավարիչ Վահագն Աթայանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Գաբրիելյանը, մայրաքաղաքի 15 մանկապարտեզների տնօրեններ և ներկայացուցիչներ, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի թիմը։
Կլոր սեղանի առաջարկությունները․
1․ Մանկապարտեզներում էներգաարդյունավետ վերանորոգում իրականացնելու ժամանակ պետք է հաշվի առնել աշխատակազմի և երեխաների՝ հատկապես հաշմանդամների և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հարմարավետության հարցը։
2. Ապահովել օդափոխման անխափան համակարգ։
3. Օգտագործել էներգախնայող կենցաղային տեխնիկա։
4. Ապահովել խթաններ էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների համար։
5. Ապահովել մեխանիզմներ էներգետիկ նախագծերի ծախսերի արագ վերադարձի համար։
6. Փոխարինել մաշված սարքավորումները էլեկտրացանցերում։
Հունիս 09, 2025 at 13:11