«Մասրիկ-1» արևային կայանը հանձնվեց շահագործման․ «Շտիգեն»

«Մասրիկ-1» արևային կայանը հանձնվեց շահագործման․ «Շտիգեն»

«Մասրիկ-1» խոշորագույն կայանը շահագործման հանձնվեց, հայտարարել է «Շտիգեն» ընկերությունը ֆեյսբուքյան իր էջում։ «Մասրիկ-1» կայանի կառուցումը տևել է մոտ 11 ամիս, զբաղեցում է 130 հա տարածք։ 62 ՄՎտ հզորությամբ արևային արտադրական կայանը տարեկան արտադրելու է 128 ԳՎտԺ էլեկտրաէներգիա։

«Այս լուրը մե՜ծ ուրախությամբ ենք հայտնում, որովհետև անպատմելի շատ ջանք է դրվել այս գործում՝ հավատով, որ ոչ թե պարզապես արևային կայան ենք կառուցում, այլ ամրացնում ենք Հայաստանի էներգետիկ անվտանգային համակարգը», - նշված է «Շտիգեն»-ի հայտարարության մեջ։

Ներկայում «Մասրիկ-1»-ը Հայաստանում կառուցված ամենամեծ արևային կայանն է։ Այն գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի տարածքում՝ Մասրիկի դաշտի կենտրոնական մասում։ «Մասրիկ-1» ծրագիրն իրականացնում է «Fotowatio Renewable Ventures B.V.» (FRV)-ն՝ կապալառու «China Armenia Engineering»-ի հետ համագործակցությամբ։ «Շտիգեն» ընկերությունը կատարել է շինարարական աշխատանքները։

Այս կայանի կառուցումը մեկնարկել էր դեռ 2018 թվականին, սակայն տարբեր պատճառներով հետաձգվում էր։ Էկոլուրն ուսումնասիրել և ներկայացրել է «Մասրիկ-1» կայանի պատմությունը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մայիս 19, 2025 at 15:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր