Անտառապատման ծրագրեր իրականացնողները կազատվեն  ՇՄԱԳ փորձաքննության տուրքի վճարից

Անտառապատման ծրագրեր իրականացնողները կազատվեն  ՇՄԱԳ փորձաքննության տուրքի վճարից

Ոչ անտառապատ հողերում անտառատնկման աշխատանքների համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար սահմանված 300 000 դրամ տուրքը կհանվի։ Այս կապակցությամբ մշակվել է  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը, որին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց սույն թվականի ապրիլի 9-ին։

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խթանելու Հայաստանում անտառտնկման և անտառվերականգնման ծրագրերը։

Առաջարկվող փոփոխություններով ներպետական օրենսդրությունը կհամապատասխանեցվի Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաների պահանջներին։

Առաջարկվում է պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել լիազոր մարմնի կողմից։

Օրենսդրական փաթեթի նախագծով պետական և համայնքային դպրոցների ու մանկապարտեզների կառուցման և վերակառուցման նախագծերը չեն ենթարկվի ՇՄԱԳ փորձաքննության․ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը կներկայացվի քաղաքաշինական փորձաքննության շրջանակում։

Ապրիլ 22, 2026 at 10:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր