Անտառային սեկտորում իրավիճակը արմատական փոփոխությունների կարիք ունի, այլ ոչ թե առանձին որոշումների

Անտառային սեկտորում իրավիճակը արմատական փոփոխությունների կարիք ունի, այլ ոչ թե առանձին որոշումների

Հասմիկ Ասլանյան`«Շողեր միություն» ՀԿ, «ԷկոԼուր»-ի համար

Հունիսի 17-ին` ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում, տեղի ունեցավ «ՀՀ կառավարության 2006թ. մայիսի  4-ի  N 583 «Պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծի հանրային քննարկումը: Քննարկումը կազմակերպված էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:  Քննարկմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպություններից WWF-ի ներկայացուցիչներ, բիզնեսի ոլորտից  «Vallex Group»-ի  իրավաբանը:

Խոսքը երբեք գյուտնտեսություններին չպատկանող անտառների մասին է, որոնք գտնվում են համայնքների վարչական տարածքներում:

Ամենավատ վիճակում գտնվում են հենց այդ անտառները: Նրանք կազմում են 200-400հա տարածք, բայց կարող են կազմել մինչև 1000 և ավելի հա տարածք: Համայնքային կառավարման պլանը կազմում է պետությունը առանձին համայնքի համար:

Կառավարման պլանները գործում են 10 տարի ժամկետով: Կառավարման ոլորտի մեջ է մտնում նաեւ բիզնեսը: Համայնքը ինքնուրույն չի կարող ներդրումներ կատարել, այն պետք է ստեղծի կառույց` ՓԲԸ, որին էլ պետք է տրվի կառավարումը: Անտառկառավարում սովորեցնելը կկատարվի փոքր տարածքներում, իսկ հետո նաև մեծ տարածքներում: Ներկայացվեց տարբեր երկրների փորձը, որտեղ շահույթի մի մասը գնում է համայնքի զարգացմանը, մյուս մասը` բաժնետերերին: Մեզ մոտ դեռ ոչ մի համայնքի չի տրվել անտառի կառավարումը:

 Քննարկման ժամանակ տրվեցին մի շարք հարցեր.
- ինչքանո՞վ է ճիշտ մասնատել, մաս-մաս կառավարել անտառը, էկոհամակարգը բաժանել հատվածների,

- ինչքանո՞վ կարող է կարգավորվել վերահսկողությունը

-ինչպե՞ս է հասարակությունը իրազեկվելու  գործընթացների մասին, խոսքը հանրային լսումների,  փորձաքննության և ՇՄԱԳ-ի մասին է 
- համայնքն է ստանձնում կառավարումը, նա է պատասխանատու, կարո՞ղ է վերահսկողությունը տալ մեկ ուրիշի

-Կադաստրային քարտեզների անճշտություններն ինչպե՞ս են կարգավորվելու:

«Հայանտառ»-ն առաջարկեց դիտողություններ անել մինչեւ երկուշաբթի` հունիսի 20-ը: Սակայն, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, ինչպես նաեւ այն, որ որոշման տվյալ նախագիծը հաշվի չի առնում անտառային սեկտորում տիրող իրավիճակի վերջին քննարկումների արդյունքները, որոնք անցկացվել են  ENPI-FLEG-ի ` «Անօրինական հատումների դեմ պայքարի եւ անտառային սեկտորում բարեփոխումների» ծրագրի շրջանակներում, հաշվի չեն առնվել անկախ փորձագիտական գնահատականները, որոնց համաձայն` անտառի վերաբերյալ պաշտոնական տվյալները էական ուղղման կարիք ունեն, առաջարկում ենք դիտողությունների ներկայացման ժամկետը երկարացնել մինչեւ հունիսի 25-ը:

Հունիս 21, 2011 at 11:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր