Ե՞րբ Արարատի ցեմենտի գործարանի հարեւանությամբ անտառ կլինի

Ե՞րբ Արարատի ցեմենտի գործարանի հարեւանությամբ անտառ կլինի

ԷկոԼուր

2012թ. նախատեսվում է Արարատի  ցեմենտի  գործարանի  հարակից  տարածքում  անտառ    հիմնել էկոլոգիապես  մաքուր  տեխնոլոգիաներով  շրջակա  միջավայրի  աղտոտումը նվազեցնելու համար: Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման 2012 թվականի տարեկան աշխատանքային պլան»-ում: Անտառի հիմնման, ինչպես նաեւ Զոդի  ոսկու   կորզիչ  ֆաբրիկայում   6 կմ  երկարությամբ  խողովակաշարի  նորացման,  պաշտպանիչ  դամբի    բարձրացման համար նախատեսված է 70 միլիոն դրամ: Ցեմենտի գործարանի հարակից տարածքում անտառի հիմնման մասին նշված է եղել նաեւ Արարատի մարզի 2011թ. համանման ծրագրում, սակայն դեռեւս այս ուղղությամբ որեւէ աշխատանք կատարված չէ:

Մայիս 03, 2012 at 15:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր