400 միլիոն դրամի աջակցություն հատուկ պահպանվող տարածքներին

400 միլիոն դրամի աջակցություն հատուկ պահպանվող տարածքներին

ԷկոԼուր

Չորս տարիների ընթացքում Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները 400 միլիոն դրամի արտաբյուջետային ֆինանսավորում  են ստացել Կովկասի Բնության Հիմնադրամի կողմից: Գումարները տրվել են «Խոսրովի անտառ», «Շիկահող», «Էրեբունի» պետական արգելոցներին, «Արևիկ», «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին` դրանց պահպանության արդյունավետությունը բարձրացնելու, պահպանություն իրականացնող աշխատակազմի լրացուցիչ աշխատավարձի վճարման, տեխնիկական վերազինման համար:

Ինչպես դեկտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ զեկուցեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, 2010թ-ին Կովկասի Բնության Հիմնադրամի կողմից հատկացվել է 53.6 միլիոն դրամ, 2011թ-ին` 92.8 միլիոն դրամ, 2012թ-ին` 91.4 միլիոն դրամ եւ 2013թ-ին` 182.7 միլիոն դրամ:

Դեկտեմբեր 18, 2013 at 10:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր