ԷկոԼուր
Արարատ քաղաքի բնակիչները դեմ արտահայտվեցին իրենց քաղաքում ֆերոսիլիցիումի գործարանի կառուցմանը դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած հանրային քննարկումների ժամանակ: Նրանք միաձայն մերժեցին «Արսիլիցիում» ՍՊԸ-ի կողմից ներկայաված ծրագիրը:
«Արսիլիցիում» ՍՊԸ-ի համահիմնադիր Դավիթ Գևորգյանը, քննարկման ժամանակ ներկայացնելով նախատեսվող գործունեության ծրագիրը, ասաց. «Մենք ոչ մի տիպի ո՛չ թունավոր քիմիական նյութեր, ո՛չ օդի աղտոտում, ո՛չ էլ պոչամբար չունենք այս գործարանի հետ կապված: Ինքը լրիվ մաքուր արտադրանք է, որի փոշին մենք պետք է հավաքենք, փոշին կմտնի բրեկետավորման արտադրամաս, արտադրամասից հետո այն կրկին դառնում է ֆերոսիլիցում»:
Հանրային քննարկումների մասնակիցները նշեցին, որ գործարանի կառուցման ծրագրի տեխնիկական տվյալների վերաբերյալ որևէ տեղեկատվություն հասանելի չէ հանրությանը: Եվ այդ պարագայում նրանք միանշանակ դեմ են գործարանի կառուցմանը:
Արարատցիները պնդեցին իրենց դիրքորոշումը, չնայած նրան, որ Արարատ համայնքի ավագանին սույն թվականի օգոստոսի 13-ի N 44 որոշմամբ, Արարատ քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող, «ԱՐՍԻԼԻՑԻՈՒՄ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 10 հա հողամասից 7 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխվել և դարձել է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: Բնակիչները նշեցին, որ այդ որոշման մեջ նշված չի եղել, որ խոսքը ֆերոսիլիցիումի գործարանի կառուցման մասին է: Բնակիչների խոսքով՝ համայնքում թեթև արդյունաբերություն հիմնելու պարագայում անգամ պատրաստ են սկզբնական շրջանում անվճար աշխատել: «Մեզ ֆերոսիլիցիումի գործարան պետք չէ: Տեքստիլ դրեք, խոստանում ենք՝ անգամ 1-2 ամիս ես իմ տասը ընկերներով կգամ, ձրի կաշխատեմ: Էս գործարանը տարե՛ք՝ Աբովյանում կառուցեք: Էն ինչի՞ ադամանդի ֆաբրիկան մեզ մոտ չի կառուցվել»,- ասացին բնակիչներից մեկը:
Արարատ համայնքի ղեկավար Հայկ Հայկյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ այս հարցը կքննարկվի ավագանու արտահերթ նիստում և վերջնական որոշում կկայացնեն: Սակայն բնակիչները պահանջեցին տեղում որոշում կայացնել: Համայնքապետի հարցին, թե արդյո՞ք կողմ են գործարանի կառուցմանը, ներկաները միաձայն բացասական արձագանք տվեցին:
Նշենք, որ «Արսիլիցիում» ՍՊԸ-ն պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում Գագիկ Ծառուկյանի հետ որպես «Արսիլիցիում» ՍՊԸ-ի հիմնադիր է նշված Դավիթ Գևոր
Դեկտեմբեր 24, 2019 at 12:39