Նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն ցանկանում է շահագործել Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը

Նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն ցանկանում է շահագործել Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը

ԷկոԼուր

Երրորդ անգամ փորձ կարվի ստանալ տեղացիների համաձայնությունը Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման համար, այս անգամ նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից:

Ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 15:00-ին, Զառիթափի համայնքապետարանում տեղի կունենան հանրային լսումներ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից Ազատեկի հանքավայրի՝ Զառիթափ բնակավայրի «Գյուարչին» կոչվող տարածքը ստորգետնյա եղանակով շահագործման համար նախնական համաձայնությունը ստանալու նպատակով: Այս մասին հայտարարությունը տարածել է համայնքապետարանը՝ ֆեյսբուքյան էջի միջոցով:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի համաձայն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն գրանցվել է այս տարվա հունվարի 9-ին: Որպես միակ հիմնադիր նշված է ՀՀ քաղաքացի Հրաչյա Ջանունց անունը:

Հիշեցնենք, որ Ազատեկի հանքավայրի շահագործման համար տեղացիների համաձայնությունը ստանալու նախկին երկու փորձերն արվել էին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից: Երկու դեպքում էլ բնակիչները բոյկոտել էին հանրային լսումները: Իսկ տարեսկզբին հայտի դարձավ, որ Ազատեկի հանքավայրի համար «ՎայքԳոլդ»-ին տրված ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է:

Հունվար 22, 2020 at 13:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր