

ԷկոԼուր
Սոտքի հանքի աշխատակիցները նամակով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին:
«Մի քանի տասնյակ մտահոգ վարդենիսցիներ երեկվանից փակել են Սոթքի ոսկու հանքի մուտքը և չեն թողնում հանքը շահագործվի։ Քաղաքացիները պահանջում են,որ հանքը աշխատի էկոլոգիապես մաքուր, քանի որ նրանց նմանօրինակ աշխատանքն առաջացնում է մի շարք էկոլոգիական խնդիրներ.
1. հանքավայրից դուրս եկող հողը լցվում է դեպի Սևան գնացող գետերը;
2. հանքավայրից դուրս եկող ստորգետնյա ջրերը նույնպես լցվում են գետերը, որոնք հոսում են դեպի Սևան և որոնցով ոռոգվում են ամբողջ Վարդենիսի հողերը;
3. հանքավայրում պայթեցումների պատճառով աղտոտվում է ամբողջ Վարդենիսի մաքուր օդը:
Քաղաքացիները նաև դժգոհում են աշխատավարձերից և հանքում տեղի ունեցող ստրկական մթնոլորտից։ Աշխատողներին վարձատրում են պլանային եղանակով։Սակայն արդեն քանի ամիս է` աշխատողները ստանում են նվազագույն չափով աշխատավարձ։ Ահավոր վտանգավոր տեղերում և պայմաններում աշխատողներըստանում են 100․000 դրամ աշխատավարձ, որն իրենց աշխատանքի դիմաց մի գրոշ է։ Ինչպես նաև հանքն աշխատում է մի շարք հանքարդյունաբերական սխալներով`չպահպանելով ոչ մի անվտանգության նորմ։ Հանքավայրի շահագործման դադարեցման պայմաններում մոտ 700 աշխատող մնում է անգործունակ։ Հանքավայրիչաշխատելու դեպքում չի աշխատի երկաթգիծը, ինչպես նաև Արարատում գործող ոսկու ձուլարանը և մոտ 2000 աշխատող կմնան անգործ։ Այդ իսկ պատճառով խնդրում և հորդորում ենք պատկան մարմիններին անհապաղ քայեր ձեռնարկել և ուսումնասիրել այդ հանքի գործունեությունը, վերացնելթերությունները, ապահովել աշխատողների անվտանգ աշխատանքը, բարձրացնել աշխատավարձերը»։
Վարդենիսցիների նամակը ՀՀ վարչապետին և բնապահպանության նախարարին ուղարկել է «Միացյալ երիտասարդական լիգա» ՀԿ-ն:
Մայիս 23, 2018 at 17:21
