Ռուսական «Polymetal International»-ը 55 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառեց Կապանի հանքը

Ռուսական «Polymetal International»-ը 55 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառեց Կապանի հանքը

ԷկոԼուր

Ռուսական «Polymetal International» ընկերությունը 55 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառեց Կապանի հանքը «Chaarat Gold Holdings Limited»-ին: Այս ընկերությունը ոսկու առաջատար արդյունահանող է, զբաղվում է հանքավայրերի շահագործմամբ Կենտրոնական Ասիայում և նախկին Խորհրդային Միությունում:
«Կապանի հանքի վաճառքը «Polymetal»-ի ակտիվների ծավալների կրճատմանն ուղղված քայլ է՝ խոշոր երկարաժամկետ ծրագրերի վրա կենտրոնանալու համար», - հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը:

Ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ Կապանի հանքավայրն ընկերության պորտֆելում ամենափոքրն է, միաժամանակ՝ ամենածախսատարը: Կապանում արտադրությունը կազմում է ընկերության տարեկան արտադրության ընդամենը 3%-ը:

Հանքավայրի վաճառքի գործարքը կիրականացվի ոչ ուշ, քան մինչև 2019 թ-ի փետրվարի 15-ը: «Polymetal»-ը «Chaarat»-ին կտրամադրիիրավունք ձեռք բերելու նաև այլ ակտիվներ, որոնք ընկերությունն ունի Հայաստանում՝ ներառյալ Լիճքվազի հանքավայրը:

Հիշեցնենք, որ «Polymetal»-ը ձեռք բերեց Կապանի հանքավայրը 2016 թ-ի ապրիլին՝ 25 միլիոն ԱՄՆ դոլարով:

Հոկտեմբեր 31, 2018 at 19:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր