

ԷկոԼուր
«Ագապե» ՍՊԸ-ի նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի հանրային լսումները Կապանում հետաձգվեցին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի առաջարկով: Մինչ լսումների մեկնարկը տեղի ակտիվ հասարակությունը բոյկոտել էր լսումների իրականացումն ու քաղաքապետի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ դահլիճում քննարկում անցկացնեն, սակայն դա չի համարվի հանրային քննարկում:
Քննարկման ընթացքում հնչեցին առաջարկություններ հանրաքվեի միջոցով որոշել՝ թույլ տալ ընկերությանն անցկացնել աշխատանքներ, թե՝ ոչ: Երկու մասնակից առաջարկեցին տալ համաձայնություն նավթի ու գազի որոնման աշխատանքների համար:
«Ագապե» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանն ասաց, որ 35 մլն-ի ներդում են անելու, որպեսզի իրականացնեն նավթի ու գազի որոնման աշխատանքները:
«Հայաստանում եթե հայտնաբերվի նավթ ու գազ, դա ամբողջովին կփոխի Հայաստանի պատմությունը», - ասաց Հրաչ Ջաբրայանը: Դահլիճի մեծ մասը դեմ էր ընկերության գործունեությանը` պնդելով, որ իրենց աչքի առաջ ունեն տարածաշրջանի հանքարդյունաբերական ձեռնարկությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
ԷկոԼուրի հարցին, թե արդյոք ընկերությունը նավթ կարդյունահանի, եթե պաշարներ հայտնաբերվեն բնության հատուկ պահպանող տարածքներում, ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնաչյանը պատասխանեց. «Միանշանակ չի թույլատրվի»:
Այսօր նախատեսված երկրորդ հանրային քննարկումը օրենքով նախատեսված վերջին հանրային քննարկումն էր:
Նոյեմբեր 05, 2018 at 17:28
