

ԷկոԼուր
Սույն թվականի դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում նշանակված «Ագապե» ՍՊԸ-ի նավթի ու գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի 2-րդ հանրային լսումները կայացել են: Այս մասին ԷկոԼուրը պարզաբանում ստացավ Կապանի համայնքապետարանից:
«Ընկերության հայտի 2-րդ հանրային լսումները կայացել են, կազմվել է արձանագրություն, որը պետք է ուղարկվի ՀՀ բնապահպանության նախարարություն: Վերջինս էլ կտա իր եզրակացությունը», - փոխանցեցին համայնքապետարանից:
Նշենք, որ մինչ պարզաբանումը Կապանի համայնքապետարանից ԷկոԼուրին հայտնել էին, որ լսումների ժամանակ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել, և քննարկումները շարունակվելու են:
«Ագապե» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հրաչ Ջաբրայանն էլ իր հերթին հաստատեց, որ լսումները կայացել են, և լսումների ամբողջ ընթացքն արձանագրված է:
Այլ լսումներ այս հայտի համար նախատեսված չեն:
Դեկտեմբեր 11, 2018 at 19:04
