

ԷկոԼուր
«Գեոռեյդ» ՓԲԸ-ն ոսկի կորոնի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում՝ Մուցք, Շաղատ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի տարածքում: Բնապահպանության նախարարությունը 2018թ-ի նոյեմբերին դրական եզրակացություն է տվել այդ աշխատանքների իրականացման հայտին:
Ըստ հայտի`«Գեոռեյդ» ՓԲԸ-ն 2018-2021 թթ. ընթացքում Սալվարդ սարի հյուսիս-արևելյան լանջի տարածքում կկատարի ընդերքի՝ ոսկու և նրան ուղեկցող մետաղների երկրաբանական որոնողագնահատման և ուսումնասիրության աշխատանքներ: Որոնողագնահատողական աշխատանքների տարածքը կընդգրկի 8 քառ. կմ: Որոնողական աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկրաֆիզիկական անոմալիաների միջոցով, որոնց արդյունքում առանձնացվելու են առավել հետաքրքիր տեղամասերը: Ծանր փորվածքների անցում և հորատանցքերի հորատում չի նախատեսվում: Աշխատանքների ավարտ է նախանշված 2021 թ. 4-րդ եռամսյակը:
Որոնողագնահատողական տարածքից 2-8 կմ հեռավորության վրա հոսում են Որոտան գետի Շաղատ, Արգիլի, Գիժ և Հարամ վտակները: Հայտի համաձայն՝ աշխատանքային շրջանում չկան սողանքներ, պատմամշակությային հուշարձաններ, անտառային տարածքներ, ինչպես նաև պետության կողմից պահպանվող հատուկ տարածքներ:
Հունվար 22, 2019 at 15:32
