

ԷկոԼուր
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցում հրապարակվել են Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների 2016թ. և 2017թ. ֆինասական հաշվետվությունները, այդ թվում` Սոտքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի հաշվետվությունը:
Հրապարակային են դարձել ընկերության կողմից իրականացված արտադրության, արտահանման, հարկերի վճարման, բնօգտագործման և բնապահպանական վճարների, տուգանքների, սոցիալական ծրագրերի վերաբերյալ և այլ տվյալներ: Այդ տվյալներն ամփոփվել են ԷկոԼուրի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները՝ ԱՃԹՆ գործընթացի լիրարժեք մասնակիցներ» ծրագրի փորձագետ Հարություն Մովսիսյանի պատրաստած տեղեկատվական փաթեթում, որը ներկայացվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոտք բնակավայրում:
Տեղեկատվական փաթեթին կարելի է ծանոթանալ այստեղ:
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Մայիս 08, 2019 at 18:20
