

ԷկոԼուր
«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում 2019թ-ի հուլիսին չեխական «Արնիկա» ՀԿ-ի կողմից Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և հարակից շրջաններում կկազմակերպվի շրջակա միջավայրի վրա վնասակար քիմիական նյութերի առկայության վերլուծություն:
Ինչպես պարզ է դարձել նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքում, տեղացիները տառապում են ծանր մետաղներից եւ այլ նյութերից առաջացած աղտոտվածությունից` տեղական հանքարդյունաբերության պատճառով: Լոռու մարզի գյուղացիները ձգտում են ոչ տոքսիկ միջավայրի: Դա Ալավերդու, Ախթալայի և Թեղուտի գործարաններում պղնձի եւ մոլիբդենի ձեռքբերման հետեւանք է:
2018 թվականին Պրահայի Քիմիայի եւ Տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները հավի ձվի, հողի, Դեբեդ գետի նստվածքների նմուշառումներ կատարեցին: Արդյունաբերական վայրերից անմիջապես վերցված նմուշները ցույց տվեցին պղնձի մակարդակի արագ աճ, ինչը վկայում է ծանր մետաղներով աղտոտման մասին`որպես հանքարդյունաբերության եւ մետաղագործության ուղղակի ազդեցություն շրջակա միջավայրի վրա:
Փետրվարին Ստրասբուրգում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում կայացրեց Լոռու մարզի վեց ֆերմերների օգտին: Հայաստանի դատարանների կողմից տարածաշրջանում հանքարդյունաբերության գույքային իրավունքների խախտման համար կառավարությունը տուգանվեց 70 հազար եվրո:
«Հետագա նմուշառումները շատ անհրաժեշտ են, քանի որ առայժմ այս հարցում արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել: Պատասխանատու մարմինների վրա ազդելու միակ միջոցը վտանգավոր աղտոտման գիտական ապացույցների ներկայացումն է եւ, ի վերջո, այդպիսով հետզհետե կբարելավվեն հայ ժողովրդի կենսապայմանները», -նշում է Համայնքային Համախմբման եւ Աջակցության Կենտրոնի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
«Արնիկա» ՀԿ-ի մասնագետները կհանդիպեն տեղի բնակիչների հետ՝ քննարկելու աղտոտման բացասական ազդեցությունը առողջության վրա նվազագույնի հասցնելու հետագա հնարավոր քայլերը:
«Հուլիսի 19-26-ը մենք այցելելու ենք հիմնական կետերը եւ խոսենք քաղաքապետերի, ֆերմերների եւ լրագրողների հետ` փորձելով գտնել այս անհանգստացնող իրավիճակի հնարավոր լուծումը»,- նշում է «Արնիկա»-ի աշխատակից Միրոսլավա Յոպկովան:
Հետազոտողները, ինչպես նաեւ չեխական «Արնիկա» հասարակական կազմակերպությունը եւ տեղական շահագրգիռ կողմերը, կհրապարակեն հետազոտությունների արդյունքները 2019 թվականի վերջին:
«Բացի այդ,մենք կպատրաստենք տեղացիներին, թե ինչպես օգտագործել մեր տվյալները եւ ապահովել առողջ կյանք», - ասում է «Արնիկա»-ի նախագահ Մարտին Սկալսկին:
Հուլիս 17, 2019 at 14:44
